Կառավարությունը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին
Գործադիրը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է նրան, որ այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ պիտի իրականացվի վերահսկողություն, անձի վերասոցիալականացում՝ նրա նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով:
Նախարարը հայտնել է, որ նախագծերի փաթեթը հրատապ ներկայացնելը պայմանավորված է միջազգային պարտավորությունների կատարմամբ և խնդրել է, որ այն ճանաչել անհետաձգելի:
Ա.Հովհաննիսյանը նշել է նաև, որ թեև նախագծերի փաթեթն անցել է երկարատև քննարկումների փուլ, սակայն, հաշվի առնելով փաթեթի ծավալը, կլինեն հարցադրումներ և այդ առումով տեղեկացրել է՝ ԱԺ գործընկերները կարող են ներկայացնել հարցադրումներ՝ ԱԺ-ում առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ցանկացած ձևաչափով քննարկում կազմակերպելու համար, որից հետո վերջնական տեսքով նախագծերի փաթեթը կներկայացվի ԱԺ:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
- Արփինե Հովհաննիսյան. Պրոբացիայի մասին օրենքը թույլ կտա լիարժեք ներդնել այդ համակարգը
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին