«Վրացական երազանք»-ի անդամներն առանձին-առանձին կմասնակցեն ընտրություններին
«Վրացական երազանք» կոալիցիան մասնատվում է: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը 2016 թ. խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վրացական երազանք»-ից առանձին:
Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք» դաշինքում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվել ընտրությունների մասնակցության ձևի մասին:
Ավելի վաղ նման ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ հայատարարություն տարածել էր նաև կոալիցիայի մյուս անդամը՝ Հանրապետական կուսակցությունը:
«Վրացական երազանքի» փլուզման մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ իշխող դաշինքի անդամ՝ Արդյունաբերողների առաջնորդ Գոգի Տոպաձեն պաշտպանության նախարար, Հանրապետականների անդամ Թինա Խիդաշելուն մեղադրեց 2015 թվականի հոկտեմբերին Սագարեջոյի շրջանում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար։
2012-ին ձևավորված կոալիցիայում նախապես ընդգրկված էր 5 քաղաքական ուժ, ավելի վաղ այն լքել էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: