Հասարակություն 10:53 31/03/2016

ԵԽ զեկույց․ Հայաստանը 2015թ․-ի ՄԻԵԴ վճիռներով պետք է վճարի ռեկորդային թվով գումարներ 2014-ի համեմատ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների կատարման համար, ներկայացրել է 2015թ․-ին ԵԽ անդամ երկրների կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման 2015թ․-ի տարեկան զեկույցը, որն արդեն 9-րդն է։

Զեկույցում առանձնացվել են այն վճիռները, որոնք երկրների կողմից դեռևս չեն կատարվել կամ գտնվում են իրականացման փուլում։

Ինչպես ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ, գլոբալ առումով «բավական ոգևորիչ արդյունքներ են գրանցվել»։ Վերջին տարիների դրական միտումը շարունակվել է  նաև 2015թ․-ին։ Նախարարների կոմիտե է բերվել 1285 նոր վճիռ, որը նվազել է 2014թ․-ի համեմատ։ 2015թ․-ին  փակվել են ռեկորդային թվով գործեր՝ 1537, հատկապես նախկին բարդ գործերից։ Ընթացիկ գործերի թվի խոստումնալից նվազում է եղել։

Ազգային մակարդակներում ձեռք բերված արդյունքները ցույց են տալիս, որ վճիռների կատարումը դարձել է առավել արդյունավետ, սակայն շարունակում է մարտահրավեր մնալ 5 տարուց ավել ընթացիկ վճիռների չկատարումը, որը 2011թ․-ի վերջին կազմում էր 20 տոկոս, իսկ 2015թ․-ի վերջին դարձել է 55 տոկոս։   

Կարևորագույն մարտահրավեր է նաև այսպես կոչված «դիմադրության օջախները», որը կապված է քաղաքական նկատառումների, սառեցված հակամարտությունների, գնչուների և այլ փոքրամասնությունների նկատմամբ սոցիալական նախապաշարումների հետ,  որոնք գնալով խոչընդոտում են վճիռների կատարմանը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «հակասական կամ քաղաքականապես զգայուն վճիռների կատարման հիմնական պայմաններից մեկն անկասկած հիմնական կողմերի միջև երկխոսության հաստատումն է»։

Դատարանի կողմից  դիմումատուներին որպես արդարացի փոխհատուցում 2015թ․-ին տրվել է 53,766,388 եվրո, որը նվազագույն թիվ է 2010-ից ի վեր։

2015թ․-ին Հայաստանի կողմից վճիռների կատարման տարեկան զեկույցում ասվում է, որ Հայաստանն ունի վերահսկողության փուլում գտնվող 25 վճիռ, որը նվազել է 2014թ․-ի համեմատ՝ 35 վճիռ։ 2015թ․-ին վճիռներն ամենաշատը չիրականացրած երկրներն են Իտալիան՝ 2421, Թուրքիան՝ 1591, Ռուսաստանը՝ 1549, Ուկրաինան՝ 1052 և Ռումինիան՝ 652։

2015թ․-ին Հայաստանը 2 գործով ժամանակին վճարել է արդարացի փոխհատուցման սահմանված գումարները, ժամկետի ավարտից հետո վճարվել է 3 գործով սահմանված գումարները։ Սպասվում է 1 գործով վճարման հաստատումը։

ՄԻԵԴ վճիռների կատարման համար Հայաստանից պահանջվում է մոտ 4,4 տարի, որը ԵԽ անդամ մյուս երկրների հետ համեմատ միջին ժամկետ է։

Հայաստանը 2015թ․-ի ՄԻԵԴ վճիռներով որպես արդարացի փոխհատուցում պարտավորված է եղել վճարել 234,820 եվրո, ինչը նշանակալի աճ է գրանցել 2014թ․-ի համեմատ, երբ այս թիվը կազմել էր ընդամենը 6030 եվրո։

2015թ․-ին Հայաստանի կողմից դեռևս չկատարված՝ ընթացիկ, գործերը կապված են կալանքի ժամանակ ոչ պատշաճ բժշկական օգնության և դատավարության ժամանակ մեղադրյալին մետաղական ճաղավանդակում պահելու՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» (խմբգ․- 2016թ․-ի մարտին մետաղական ճաղավանդակների վերաբերյալ «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործը փակվել է ), ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի, խոշտանգման և ոչ արդյունավետ քննության հետ՝ (Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի)։
2015թ․-ի զեկույցում որպես ընթացիկ գործ ներառվել է նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, որը «կապված է տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում իրենց տների և սեփականության անհասանելիության, արդյունավետ միջոցների բացակայության  հետ»։

Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանի իշխանությունները 2015թ․-ի ապրիլին ներկայացրել են գործողությունների ծրագիր, որոնցով ներկայացվում է տեղեկատվություն, թե ինչպիսի անհատական և ընդհանուր գործողություններ են ձեռնարկվել՝ ՄԻԵԴ վճիռների կատարման համար։

Ըստ գործողությունների  ծրագրի, ՄԻԵԴ վճիռներից հետո Հայաստանում կատարված բարեփոխումների արդյունքում դատարանի դահլիճներից հանվել են ճաղավանդակները։ Ինչ վերաաբերում է բանտերում համապատասխան բժշկական խնամքին, ապա այս ոլորտում ևս կատարվել են բարեփոխումներ, այդ թվում օրենսդրական, որն ուղեկցվել է նաև մասնագետների վերապատրաստման միջոցառումներով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}