The Times. Թուրք սահմանապահները փախստականների են սպանել
Թուրք սահմանապահները կրակել են Սիրիայից Թուրքիայի սահմանն հատած փախստականներին: Գրում է «The Times» պարբերականը՝ հղում անելով Սիրիայի ընդդիմության աղբյուրներին:
«Նախորդ չորս ամիսների ընթացքում 16 միգրանտներ, ներառյալ երեք երեխաներ են սահմանն հատելիս սպանվել թուրք սահմանապահների կողմից»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նշում է, որ սպանությունների հանգամանքը կասկածի տակ է դնում Թուրքիա-ԵՄ համաձայնությունները միգրանտների հարցերով, քանի որ ԵՄ-ի կողմից Թուրքիան ընկալվում է իբրև անվտանգ երկիր՝ միգրանտներին հետ ուղարկելու տեսանկյունից:
Պարբերականը այլ աղբյուրներին հղում անելով՝ նշում է, որ թուրք սահմանապահների կողմից սպանված փախստականների թիվն իրականում կարող է ավելի լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան