Կոտայքում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան
Հայ-իտալական արշավախումբը Կոտայքում գտնվող հուշարձանների պեղումների ժամանակ բացահայտել է նոր հուշարձան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը:
Սոլակ 1- հնավայրում, ըստ նրա, բացվել է դղյակ-ամրոց, որը Վանի թագավարության շրջանում կառուցված շինություն է, ուրարտական մշակույթի արգասիք է, իսկ ամրոցում հայտնաբերված բոլոր առարկաները, խեցեղենը, տեղական են:
Ասուլիսին ներկա ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով, երեք տարի է արդեն աշխատում են այդ հնավայրում, պեղել են ամրոցի դղյակի մասը՝ սենյակներից մեկը, միջանցքը, բացել են դղյակի մուտքը:
«Հուշարձանում կա մի փոքր հատված, որը միջնադարյան է, կա նաև հետուրարտական շերտ, հիմնական շերտը ուրարտական շրջանի է՝ մ.թ.ա 9 – 7-րդ դարերի, այսինքն ունենք ուրարտական ստանդարտներով, չափերով կառուցված շինություն»,- մանրամասնեց նա:
Ա.Պետրոսյանի խոսքով, այդ տարածաշրջանում այդ ժամանակաշրջանով թվագրվող որևէ հուշարձան մինչ այս հայտնի չէր: Նա նշեց, որ ուրարտական հուշարձաններ կան Երևանում, Արամուսում, Սևանի ավազանում. «Մենք փորձում էին բացահայտել, թե ինչպես են ուրարտացիները հասել Սևանի ավազան: Այս հուշարձանը ճանապարհային կայանք էր, որ կապում էր Սևանի ավազանի հետ»:
Նա նշեց, որ այժմ մի շարք անալիզների միջոցով փորձում են ստանալ հուշարձանի ճիշտ թվագրումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում