Օսկանյանի կուսակցությունում առկա են մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` կրկին ժամանակավորապես հետաձգվում է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հայտարարությունը. առաջացել են մարդկային ռեսուրսների հետ կապված, ինչպես նաև տեխնիկական խնդիրներ:
«Բանն այն է, որ որոշ հայտնի անձինք, որոնք խոստացած են եղել, որ կանդամակցեն կուսակցությանը, վերջին պահին հետ են քաշվել: Բացի դրանից, կուսակցությունը, գրանցվելու համար, պետք է ունենա երկու հազար անդամ` ստորագրությամբ, հասկանալի է, որ կոնկրետ Օսկանյանի դեպքում այդ ստորագրությունները հատ-հատ ստուգվելու են, ուստի ավելի «մանրակրկիտ» աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել: Կուսակցությունը գրանցելու համար ևս պետք է ունենա տարածքային կառույցներ, որոնք այս պահին դեռ չեն ձևավորվել: Ինչ վերաբերում է փողին, ապա նոր ստեղծվելիք կուսակցությունը նման խնդիր չունի՝ որոշ երկրներից աջակցության խոստումներ ստացվել են, տեղեկացրել է «Հրապարակ»-ի աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան