
ՈւԵՖԱ-ն չի տուգանի ՀՖՖ-ին. «Ժամանակ»
Մարտի 25-ին Հայաստան-Բելառուս խաղի 72-րդ րոպեին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան շարժման անդամ Հայկ Բաբայանը՝ ճայթրուկը ձեռքին մտավ խաղադաշտ: Նրան կասեցրին անվտանգության աշխատակիցները, որից հետո նա տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնի բաժին և 1 ժամ անց ազատ արձակվեց: «Ժամանակ»-ի հարցին՝ ՈւԵՖԱ տուգանելո՞ւ է ՀՖՖ-ին՝ հաշվի առնելով նաև նախադեպը Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ, ՀՖՖ մամլո քարտուղար Հայկ Կարապետյանը պատասխանել է. «ՀՖՖ-ն չի տուգանվելու: Նման որոշում չի կարող լինել, քանի որ ընկերական խաղ է»: