Օբաման ու կինը վարելու են Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, անցկացնելու են Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը, որը կայանալու է ապրիլի 29-ին Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին:
Տոնական միջոցառմանը մասնակցելու են երգչուհի Արետա Ֆրանկլինը և «Գրեմմի» մրցանակակիր Էլ Ջերրոն, նաև Ստինգը, Հերբի Հենքոքը և այլ արտիստներ:
Նշենք, որ Ջազի միջազգային օրը նշվում է ապրիլի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում