Լեհաստանում որոշել են ապամոնտաժել խորհրդային 500 հուշարձան
Լեհաստանում որոշել են հանել Խորհրդային շրջանում կառուցված հուշարձանները և տեղափոխել թանգարաններ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարերել է Ազգային հիշողության պետական ինստիտուտի ղեկավար Լուկաշ Կամինսկին:
Հուշարձանների ապամոնտաժման նախագիծն ինստիտուտն առաջիկա շաբաթներին կուղարկի տեղական ինքնակառավարման մարմիններ: Խոսքը գնում է ավելի քան 500 հուշարձանի մասին, որոնք կառուցված են հասարակական վայրերում՝ «ի երախտագիտություն ԽՍՀՄ-ի»: Կամինսկին նշել է, որ ապամոնտաժումից հետո հուշարձանները տեղափոխվելու են թանգարաններ՝ «դառնալով դժվար ժամանակների վկայություն»:
Միաժամանակ նշվում է, որ խորհրդային զինվորների թաղման վայրերում տեղադրված հուշարձանները չեն ոչնչացվելու: Ինստիտուտը նշել է, որ լեհական պետությունը դրանց մասին հոգ կտանի:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել Լեհաստանին դադարեցնել «հուշարձանների հետ պայքարը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին