Հին Հռոմի հրեական կատակոմբներն առաջին անգամ ներկայացվելու են հանրությանը
Հռոմի հրեական կատակոմբները, որոնք ստեղծվել են մոտավորապես 2-րդ դարում, այս տարվա ամռանը բացվելու են էքսկուրսիաներ անցկացնելու համար: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով The Christian Post-ին:
«Հրեական կատակոմբների մասին մինչև վերջերս որևէ մեկը չգիտեր, բացի մասնագետների նեղ շրջանակից, քանի որ փակ էին հանրության համար: Հրեա հնագետները դրանք համարվում են մեծ հարստություն: Դրանցում թաղված են հազարավոր մարդիկ»,- նշված է հոդվածում:
Կատակոմբները հայտնաբերվել են 1859 թվականին, 18 հազար քմ տարածք են զբաղեցնում: Գիտնականները հայտնաբերել են զարդեղեն, որոնք պատկանել են մահացածներին:
Լայն հանրության համար կատակոմբների բացման նախաձեռնության հեղինակը Հռոմի մշակույթի նախարարությունն է Հռոմի պապի կողմից Ողորմության հոբելյանական տարի հայտարարելու առիթով:
Կատակոմբը ստորգետնյա սրահ է, որ հնում օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների և թաղումների համար։ Հայտնի են Հռոմի, Նեապոլի, Հյուսիսային Աֆրիկայի, Առաջավոր և Փոքր Ասիայի և այլ կատակոմբներ։ Հռոմի կատակոմբները (ուր I—IV դդ. վաղ քրիստոնեական համայնքները գաղտնի արարողություններ են կատարել) նեղ սրահներից բաղկացած, մոտ 900 կմ ընդհանուր երկարությամբ լաբիրինթոսներ են։ Հռոմում այսօր հաշվում են 60 քրիստոնեական և 6 հրեական կատակոմբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում