Անաստասիա Գալուստյանը գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդն է
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին:
Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում