Թուրքիայում ահաբեկչության հետևանքով յոթ մարդ է զոհվել
Նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում: Վերջին տվյալներով, մահացել է 7 մարդ, վիրավորվել 23: Այս մասին գրում է tvzvezda.ru կայքը՝ հղում անելով Hurriyet-ին: Նշվում է, որ մահացածներից 4-ը ոստիկաններ են:
Պայթուցիկ սարքը գտնվել է մեքենայի մեջ, որը կայանված է եղել ավտոբուսների միջազգային կայարանից ոչ հեռու: Պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, երբ մոտակայքով անցել է ոստիկանական մեքենան:
Թուրքական իշխանությունների կարծիքով, ահաբեկիչների թիրախը եղել են հենց իրավապահ մարմինները: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, բժիշկները: