Կարեն Վարդանյան. «Մնացեք Ձեր սկզբունքներին հավատարիմ ու ապրեք երկար»
Այսօր սոցցանցերը միահամուռ են։ Ափսոս՝ վատ առիթով։ Բոլորը, կարելի է ասել՝ անխտիր, սգում են Կարեն Վարդանյանի մահը։ Պատմում են, թե որքան անշառ ու ոչ երկրային մարդ էր, զարմանում են առանց այն էլ անիմաստ մարդասպանության՝ այս դեպքի կրկնապատիկ անիմաստ սպանությամբ, զարմանում են մարդկանց դաժանության վրա, նույնքան դաժան պատիժ ցանկանում մեղավորներին։ Կան, որ հիշեցնում են Վիքիպեդիանում նրա արած գործերը, կան, որ ոչինչ պատմել չեն կարող։
Այն, որ կար, ապրում էր մի մարդ, ում այսքան մարդիկ մեր օրերում հիացմունքով էին վերաբերում՝ արդեն իսկ զարմանալի էր։ Ուզում ենք մեջբերել Կարենի ֆեյսբուքյան էջից՝ այս տարվա իր սպասելիքներն ու ցանկությունները,... որոնց ինքն այլևս մասնակից չի լինի.
«Իմ թանկագին և սիրելի ընկերներ,
2015 թվականը անցումային տարի էր՝ բառիս ամենաուղղակի իմաստով: Կարելի է ասել, որ ձևավորվեցին նախադրյալներ իրավիճակի արմատական փոփոխության համար: Եվ 2016 թվականը, ինչպես և պնդում էի մեկ տարի առաջ, պետք է լինի վճռական հայտերի, գործողությունների, ու նաև, որն ամենակարևորն է՝ անկեղծության տարի:
Եկեք չմոռանանք, որ 1917-ը չէր լինի, եթե չլիներ 2016-ը։ Ու նույն կերպ 2017-ին չենք կարողանա կրկնել 100 տարի անց, եթե չլինի 2016-ը։
Մնացեք Ձեր սկզբունքներին հավատարիմ ու ապրեք երկար, քանզի si ergo qui non (եթե ոչ մենք, ապա ո՞վ):
Կհանդիպենք 2016-ին՝ նոր ծրագրերով և նոր անելիքներով։
Շնորհավոր Նոր տարի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա