ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի սահմանին թուրքերի կողմից փախստականներին գնդակահարելու մասին լուրերով
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանից ստացվող հաղորդագրությունների կապակցությամբ, որոնց համաձայն` թուրք սահմանապահները գնդակահարում են Սիրիայից ժամանող փախստականներին: Այս մասիան հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը:
«UNHCR-ը մտահոգված է հաղորդագրություններով, սակայն ներկա պահին չի կարող ճշտել դրանց հավստիությունը: Մենք զբաղվում ենք հավելյալ տեղեկատվությունների որոնմամբ», - հայտարարել է գործակալության ներկայացուցիչ Արիան Ռամերին:
Նշենք, որ Times պարբերականը, հղում կատարելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական կենտրոնին, ավելի վաղ հաղորդել էր, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայի քաղաքացիական պատերազմից: Կազմակերպության տվյալներով` վերջին 4 ամիսների ընթացքում սահմանն անցնելու փարձ կատարելու պահին գնդակահարվել է 16 միգրանտ, այդ թվում` երկու երեխա: Թուրքիան իր հերթին այս հաղորդումները կեղծիք է որակել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան