Ցուցմունք կտա Պերմյակովը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի ժամանակ շարունակվել է քրեական գործով նյութերի հրապարակումը:
Մասնավորապես, ներկայացվել են, թե որ կողմն ինչ միջնորդություն է ներկայացրել, տարբեր տեսակի փորձաքննությունների արդյունքները, թվարկվել են իրեղեն ապացուցյները, որոնք մի քանի արկեղ են և այլն:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց քրեական գործի նյութերում առկա բժշկական փաստաթղթերում որոշ առանցքային եզրակացությունների վրա: Նա, ընթերցելով Պերմյակովին բուժող բժշկի ստորագրությամբ բժշկական եզրակացությունը, դատարանին փոխանցեց, որ Պերմյակովին խորհուրդ է տրվել «հոգեբանի դինամիկ հսկողություն, հոգեբույժի պարտադիր զննում և բացառել ծառայությունը զենքով և զորամասից դուրս գործուղումը 3 ամիս ժամկետով»:
«Փաստորեն, Պերմյակովին արգելվել է զենք կրել, քանի որ մարդկային կյանքը նրա համար արժեք չի ունեցել», -հայտարարեց փաստաբան Սահակյանը:
Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանը տուժող կողմի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ կան զինծառայող վկաներ, որոնք ծանուցվել են, բայց չեն կարողացել ներկա լինել նիստին, քանի որ բացակայում են, տեղափոխվել են այլ տեղ ծառայելու:
Վկա համարվող յոթ զինծառայողից 5-ը ծանուցվել են, իսկ երկուսի՝ Տարասովի և Նիկիշինի տվյալները դատարանը չունի ծանուցում ուղարկելու համար: Ներկայացուցիչ փաստաբանի համար տարօրինակ էր, որ զորամասում իրենց սպայի անձնական տվյալները չգիտեն, սակայն դատավորը նկատեց. «Անձնական գործով տեղափոխել են Ռուսաստանի այլ զորամաս ծառայելու»:
Փաստաբանը խնդրեց լրացուցիչ հարցնել, հետաքրքրվել հենց հատկապես վկա Նիկիշինի մասին, պարզելՙ որտեղ է անցել ծառայության, ինչին դատարանը չառարկեց:
Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլ: Սակայն դատավոր Մովսեսյանն ասաց, քանի որ դա ժամանակատար գործընթաց է, առաջարկեց այն սկսել հաջորդ դատական նիստում, որից հետո ցուցմունքներ կտա ամբաստանյալ Պերմյակովը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
- Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն
- Ինչ է արել Պերմյակովը շինարարների տնակում
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան