Թավրիզցիների վերադարձը իրենց «հայրենիք»՝ Երևան, Արգիշտի, «Գլենդել-Հիլզ»
Շենքի բակում խմբերով իրանցիներ են, իրերով։ Մի չզբաղված տաքսի էլ ես եմ զբաղեցնում։
- Գնո՞ւմ են։
- Գնում են, բայց մի ամսից էլի կգան։ 15 հազար իրանցի էր եկել Հայաստան Նովրուզին։ Գիտե՞ք այս շենքերում քանի բնակարան է վարձով տրվում իրանցիների։ 100-ից ավել։ Այս երկու շաբաթում տաս կռիվ եղավ շենքի բակում։
- Ինչու՞։
- Շատ լկտի էին իրենց պահում, շատ։ Չեմ կարող պատմել մանրամասներ։ Կնոջը պատմելու բան չի։ Իրանցի եմ ասում, բայց պարսիկ չեն, թավրիզեցի են՝ ադրբեջանցի։ Ու վրա էլ քշում են, թե՝ դուք ով եք, այս երկիրը մերն է, դուք միշտ մեզ ծառայել եք, այնպես որ սուս մնացեք։ Իրանի ադրբեջանցին գալիս է, մեր տանը մեզ վերաբերում որպես երրորդ սորտի մարդու։ Ո՞նց կլինի։ Վատն այն է, որ եթե կռվի ժամանակ ոստիկանություն գա, հայերին կբռնեն, իրենց՝ չէ։ Հասկացանք, որ ուզում են երկրի հետ լավ հարաբերություններ, բայց այսպես էլ չի լինի։ Գան, ասեն՝ դո՞ւք ով եք։
- Իսկ մի ամսից ինչո՞ւ են գալու։
- Հենց տաքանա, կգան, էլի։ Միշտ գալիս են։ Իսկ հիմա Վրաստանի հետ սահմանները բացվել է, Հայաստանի միջով Վրաստան են գնում, դրանից էլ է քանակը ավելացել։ Պարսիկները, հա, թող գան-գնան։ Բայց որ ասում են՝ մենք մաքուր ադրբեջանցի ենք և այլն...։ Հիմա ասենք Ֆրանսիայի քաղաքացի, որ հայ է, կկարողանա՞ գնալ Ադրբեջան։ Չեմ ասում՝ գնա, ավել-պակաս բաներ խոսի, կռիվներ անի,... ուղղակի՝ գնա։ Չէ։ Ինչո՞ւ պիտի մենք խեղճանանք, կամ մեզ նման կերպ վերաբերվեն։
Զգուշացում՝
Նյութը նպատակ չունի հակաիրանական տրամադրություններ հրահրելու։
Նյութը ապրիլմեկյան կատակ չէ։
Նյութը նպատակ չունի ուղղորդված խփել առևտրականների գրպանին։
Նյութը վավերագրական ակնարկ է ու ցավոք՝ սարկազմ. հյուրը տնեցուց քաղցր չպիտի լինի։
Հուսամ անվտանգության հարցերը լուծված են ու գոնե դրանց անդրադառնալ պետք չէ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան