ՃՈ-ն կբողոքարկի 40 կմ/ժ արագություն սահմանող նշանի վերաբերյալ Վարչական դատարանի վճիռը. Պարզաբանում
Ճանապարհային ոստիկանությունը, համակարծիք չլինելով վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասի հետ, բողոքարկելու է այդ վճիռը Վերաքննիչ դատարան, եթե կարիք լինի նաև Վճռաբեկ դատարան: Այդ մասին այսօր հայտարարել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:
«Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ վճիռը ուժի մեջ չմտած, նման աղմուկ է բարձրացվել լրատվամիջոցներում: Նախկինում ևս եղել են նման բնույթ ունեցող դատական նիստեր, որոնք ավարտվել են ճանապարհային ոստիկանության օգտին կայացված վճիռներով, այսինքն դատարանները իրավաչափ են համարել այդ ճանապարհային վճիռները», -ասել է Չիլինգարյանը:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս խնդրին, խոսել Վարչական դատարանում հաղթանակ տարած փաստաբան Ռուզաննա Ազրոյանի հետ: Նա «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, Դավթաշեն-Եղվարդ ճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ մեքենան վարելով 57 կմ/ժ արագությամբ: Մինչդեռ խճուղու վրա տեղադրված է 40 կմ/ժ արագություն սահմանող նշան: Այսինքն՝ այդ տարածքում 40 կմ/ժ-ից ավելի երթևեկելն արգելվում է: Փաստաբանը տուգանվել է Ճանապարհային ոստիկանության կողմից, չի վճարել տուգանքը և ավելին, վիճարկել է խախտման վերաբերյալ վարչական ակտը ու հասել հաղթանակի:
«Վարչական դատարանին հայց եմ ներկայացրել, որով խնդրել էի 40 կմ/ժ արագություն սահմանող նշանը, որպես վարչական ակտ, ճանաչել ոչ իրավաչափ: Եվ որպես ածանցյալ պահանջ, վերացնել իմ նկատմամբ տուգանքը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ռուզաննան, ում համար մեծ ուրախություն էր Վարչական դատարանում ունեցած հաջողությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում