Զինված խմբի գործով մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի և կուղարկվի դատարան. ՀԺ
Զինված խմբի գործով 33 մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի և կուղարկվի դատարան: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր զենք են տվել կամ վաճառել խմբին՝ չիմանալով նրանց գործունեության իրական նպատակների մասին: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:
«Ովքեր զենք տվել են, բայց զենքի օգտագործման, ինչպես նաև խմբի գործունեության իրական նպատակների մասին չեն իմացել, ներգրավված չեն կատարվելիք գործողություններին, այդ ժամանակ առաջանում է գործն անջատելու, նրանց արարքներն առանձին որակելու և առանձին գործով դատարան ուղարկելու խնդիր»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան