ՀՅԴ-ին փուլ առ փուլ իշխանությունը փոխանցելու գործընթացը շարունավում է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ մի քանի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից, մի քանիսն էլ նշանակվել են: Այս փոփոխությունները ևս կարելի է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակներում դիտարկել: Դեռևս բանակցությունների ժամանակ հայտնել էինք, որ պաշտոնների տրամադրումը լինելու է փուլ առ փուլ, սկզբում հանձնելու են խոշոր պաշտոնները` նախարարներ, մարզպետներ, այնուհետև անցնելու են մյուսներին` փոխնախարարներ, փոխմարզպետներ»:
«Եվ, ահա, երեկ 4 փոխմարզպետ է նշանակվել, 3-ը՝ ազատվել: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակված Արտաշես Նիկոյանը 2012թ. ԱԺ ընտրություններին առաջադրվել էր թիվ 22 ընտրատարածքում` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի դեմ: Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզպետների տեղակալներ նշանակված Գագիկ Գաբրիելյանը, Հայրապետ Բաբայանը, Վարդան Ալեքսանյանը ևս ՀՅԴ անդամներ են, մարզային կառույցների ղեկավար անձնակազմից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան