Շավարշ Քոչարյան. Ալիևի վարչակարգի վրա այժմ լուրջ ճնշում է կիրառվում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի վրա այժմ կիրառվում է լուրջ ճնշում: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Մեդիա կենտրոն»-ում:
«Շատ լուրջ ճնշում է՝ կապված մարդու իրավունքների, Ղարաբաղի հարցի կարգավորումը տորպեդահարելու հետ, առավել ևս այն հանգամանքի հետ, որ ըստ էության այն վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը շփման գծում ու սահմաններում իր սադրիչ գործողություններով»,-ասաց Շ. Քոչարյանը:
Մի քանի կոնգրեսականներ դիմել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ առաջարկելով Ղարաբաղյան հարցով առաջընթաց ունենալու համար ճնշում գործադրել Ալիևի վրա, սակայն Վաշիգտոնում Օբամա-Ալիև ենթադրվող հանդիպումն այդպես էլ չկայացավ:
«Ես շատ կարճ կպատասխանեմ, որովհետև Ալիևը ասելիք չուներ, նրա բոլոր գործողությունները դուրս են այն տրամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների կողմից, որը թելադրվում է միջազգային իրավունքի կողմից: Ես կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
Հարցազրուցավարը նկատեց, որ չնայած ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ մեղադրանքներին Ալիևը ԱՄՆ-ում բարձր ընդունելության արժանացավ, նրան ընդունեց ԱՄՆ պետքարտուղարը:
«Նախ, բարձր կլիներ, եթե նրան ընդուներ նախագահը կամ փոխնախագահը: Երկորրդ՝ միջազգային հարաբերություններում սովորաբար ամեն ինչ սև ու սպիտակ չէ: Ճնշումը, այնուամենայնիվ ենթադրում է որոշակի մակարդակով հարաբերությունների պահպանում ու երկխոսություն»,-նշեց նա:
Քոչարյանը նշեց, որ չենք կարող իմանալ, թե ինչ են խոսել Քերրին ու Ալիևը. «Բայց մի բան կարող եմ արձանագրել, որ երբ դուրս եկան մամուլի առջև խոսելու, Ալիևը կրկին պահը չկորցրեց, որպեսզի աղավաղի միջազգային իրավունքը: Նա այնպես ներկայացրեց, որ մի տպավորություն է մնում՝ անձը կարծում է, որ իր տեսակետներն ավելի վեր են, քան միջազգային իրավունքը՝ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ազատ է արձակել 16 քաղբանտարկյալի՝ Օբամայի հետ լուսանկարվելու համար. Էմին Հուսեյնով
- Պետքարտուղար Քերրիի հետ հանդիպմանը Ալիևը հերքել է Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի և այլ նորանկախ երկրների գոյությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին