Ռուսաստանում բենզինի ակցիզային հարկը երկրորդ անգամ է բարձրացել
Ռուսաստանում ապրիլի 1-ից բարձրացել են ավտոմեքենայի բենզինի և դիզելային վառելիքների վրա կիրառվող ակցիազային հարկի դրույքաչափերը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտր բենզինի հաշվով բարձրացվել է 2 ռուբլով: Այդկերպ հինգերորդ կարգի բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը մինչև դեկտեմբերի 31-ը կկազմի 10130 ռուբլի մեկ տոննայի դիմաց:
Դիզելային վառելիքի համար կիրառվող դրույքաչափը բարձրացել է 1 ռուբլով` մինչև 5293 ռուբլի մեկ տաննայի համար:
Սա տարվա սկզբից ակցիզային հարկի բարձրացման արդեն երկրորդ դեպքն է: Համապատասխան օրենքը մարտի 29-ին ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացել էր 36,1 տոկոսով` (2 ռուբլով)` մինչև 7,53 ռուբլի, իսկ դիզվառելիքի դեպքում` 20,3 տոկոսով` մինչև 4,15 ռուբլի մեկ լիտրի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում