Հասարակություն 13:25 01/04/2016

Լեհաստանում ներկայացվել է «Հայատյացությունն Ադրբեջանում» թեմայով զեկույց



Լեհաստանի Վարշավա քաղաքում մարտի 17-18-ը տեղի ունեցած «Ռասիզմ, ազգայնականություն և այլատյացություն» վերնագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ ներկայացվել է «Հայատյացությունն Ադրբեջանում» թեմայով զեկույց:

Կոնֆերանսը կազմակերպել էր Վարշավայի Ֆինանսների և կառավարման համալսարանը` Գդանսկի համալսարանի և Կանադայի Մքգիլ համալսարանի հետ համատեղ: Կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 70 փորձագետներ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Իրանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ավստրալիայից և Հայաստանից:

Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց այլատյացության թեմայով ուսումնասիրությունների լայն շրջանակ: Տարբեր գիտական ճյուղերի ներկայացուցիչներ (այդ թվում պատմաբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ և այլք) ներկայացրեցին տարբեր երկրներում այլատյացության և ռասիզմի դրսևորումների պատկերն ու իրենց վերլուծությունները:

Կոնֆերանսի մասնակից Նվարդ Չալիկյանը (Հայաստան) հանդես եկավ «Հայատյացությունն Ադրբեջանում» զեկույցով, որտեղ ներկայացրեց հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն` իր տարբեր դրսևորումներով, մասնավորապես` պետական մակարդակում (պետական որոշումներում, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում), զանգվածային լրատվամիջոցներում, գիտության ոլորտում (ի դեմս պատմության կեղծարարությունների), կրթական համակարգում (դպրոցական դասագրքերում) և գրականության մեջ:

«Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը, որն օգտագործվում է որպես գործիք հայատյացության արտահանման համար»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց զեկույցի հեղինակ Նվարդ Չալիկյանը:

«Կցանկանայի ընդգծել երկու հանգամանք: Առաջինը` Ադրբեջանը, որը հանդիսանում է մարդու իրավունքների եվրոպական առաջատար կազմակերպությունների անդամ (ԵԱՀԿ, ԵԽ…), պետական մակարդակով տարածում է հայատյացություն` այնպիսի մաշտաբներով, որը կարող է որակվել որպես ցեղասպանության հրահրում, մինչդեռ դա մնում է անարձագանք: Սա պետք է մտահոգի ո՛չ միայն մեզ, այլ նաև Եվրոպային: Այս հարցի շուրջ իրազեկման բարձրացման համար շատ աշխատանք կա անելու: Երկրորդ` միայն այն փաստը, որ Ադրբեջանի կրթական համակարգը դաստիարակում է խորապես հայատյաց սերունդ, որին հավատացնում են, թե իբր ներկայիս Հայաստանի Հանրապետությունը (էլ չխոսելով ԼՂՀ-ի մասին) պատմական ադրբեջանական տարածք է, որը պետք է ազատագրել, պարզ կերպով խոսում է Ադրբեջանի հեռահար նպատակների մասին: Ադրբեջանն այդպիսով պատրաստում է իր սերունդներին պատերազմի, որով իսկ զրոյի է հավասարեցնում ապագայում այս տարածաշրջանում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցության հավանականությունը: Քանի դեռ Ադրբեջանը վարում է այս քաղաքականությունը, ցանկացած զիջում հայկական կողմից պետք է ի սկզբանե բացառել»,-ասաց զեկույցի հեղինակը ի պատասխան Panorama.am-ի այն հարցին, թե ինչ հետևություններ պետք է անել այս թեմայի ուսումնասիրության արդյունքներից:  

Կոնֆերանսի ժամանակ ներկայացվել է նաև azerichild.info կայքը, ինչպես նաև Արմինե Ադիբեկյանի և Անժելա Էլիբեգովայի հեղինակած «Հայատյացությունն Ադրբեջանում» գրքի անգլերեն ու ռուսերեն տարբերակները:

Գրքի համահեղինակ Արմինե Ադիբեկյանը, ով նույնպես մասնակցում էր կոնֆերանսին, խոսելով իր տպավորությունների մասին, ասաց. «Ակնհայտ է, որ այլատյացության դրսևորումը բնորոշ է նույնիսկ զարգացած երկրներին: Այս երևույթի արմատների ու պատճառների վերհանումը կարող է օգնել դրա դեմ պայքարում»:

«Ադրբեջանը ծախսում է միլիոնավոր դոլարներ` արտաքին լսարանի աչքում դրական իմիջ ստեղծելու համար և այդպիսով մոլորեցնում է միջազգային հանրությանը` թաքցնելով խորը արմատներ ունեցող հայատյացությունը: Այս պարագայում մեր առաջադրանքն է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը թաքցնի իր երկրում տիրող իրական պատկերը, որտեղ արդեն մի քանի սերունդ է ձևավորվում հայատյացության ու ազգայնամոլության ոգով», - նշեց Արմինե Ադիբեկյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչ Մարտա Պատեյը (Վարշավայի ֆինանսների և մենեջմենթի համալսարան) Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Եվրոպայում, և մասնավորապես Լեհաստանում, կան փախստականների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնցից մեկը այլատյացությունն է:

«Լրատվամիջոցները մեզ ճշգրիտ տեղեկատվություն չեն տալիս այս խնդիրների մասին, մինչդեռ մեզ պետք է հասկանալ իրական պատկերը, ինչի համար էլ մենք կարևորում ենք այս ոլորտում գիտական ուսումնասիրությունները: Այս կոնֆերանսով մենք նպատակ ունեինք գիտական հանրության շրջանակներում բարձրացնել այլատյացության թեմայի մասին իրազեկությունն ու խթանել քննարկումները, ինչպես նաև արժևորել այս խնդիրները հետազոտող մասնագետների աշխատանքը: Այս ոլորտում բազմաթիվ կարևոր հետազոտություններ են արվում, բայց դրանց մասին քիչ է հայտնի», - ասաց կոնֆերանսի կազմակերպիչը և ավելացրեց, որ  այսպիսի միջազգային կոնֆերանսները նաև հնարավորություն են ստեղծում նոր ծանոթությունների և այս ոլորտում հետագա համագործակցությունների հաստատման համար, ինչը իրանք պատրաստ են խթանել:



Կոնֆերանսի կազմակերպիչները` Armenophobia in Azerbaijan գրքի օրինակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}