Ջոնի Վեյր. «Մեդվեդևան ակնհայտ ֆավորիտ է»
Աշխարհի 2008 թ. առաջնության բրոնզե մրցանակակիր Ջոնի Վեյրը Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանին համեմատել է Յուլյա Լիպնիցկայայի հետ: Վեյրի կարծիքով` Մեդվեդևա-Բաբասյանն աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտն է:
«Մեդվեդևան այնքան յուրահատուկ է, նրա մեջ այնքան զարմանալի բան կա,- Վեյրի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտը»-ը:- Նա ինձ համար երկրորդ Յուլյա Լիպնիցկայան է: Էթերի Տուտբերիձեի խմբում սովորել է կայուն լինել երկարատև ժամանակահատվածում, ողջ մրցաշրջանի ընթացքում: Ես կարծում եմ, որ Ժենյան ակնհայտ ֆավորիտ է, նույնիսկ եթե մեկ սխալ գործի, պետք է հաղթի աշխարհի առաջնությունում:
Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է սահում Ելենա Ռոդիոնովան, բայց, իմ կարծիքով, նրա սահքի մեջ ինչ-որ անվերահսկելի բան կա: Իսկ մրցավարները, նկատելի է, ավելի բարձր են գնահատում Մեդվեդևայի հստակությունը»: