Վաշինգտոնում Նախագահը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթաժողովին
ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Գագաթաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր մակարդակի նախորդ համաշխարհային հավաքի ժամանակ մշակված համատեղ քայլերի կենսագործման նպատակով իրականացվող աշխատանքները` համաձայն ընդունված Կոմյունիկեի և Աշխատանքային պլանի, ինչպես նաև նոր մարտահրավերները միասնաբար դիմակայելու, միջուկային ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու, դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմները:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ
- Նախագահը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան
- Սերժ Սարգսյան. Տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահ. Մեր հարևանները փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը
- Նախագահը` Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում
- Նախագահ Սարգսյանն այցելել է Մասաչուսեթս նահանգի Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ»
- Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին