ԼՂՀ տարածքում ազատագրված բնակավայրերի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում ազատագրել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին», -գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Պատերազմը ԼՂ հակամատության լուծման տարբերակ չէ
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը
- ԼՂՀ նախագահը հանձնարարել է ապահովել Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ
- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ