Ադրբեջանի քայլերը համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների. ՀՀՇ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»: Այս մասին ասվում է ԲՀԿ Քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը կրկին սրվել է: Տանկեր, ծանր հրետանի, նաև օդուժ կիրառելով ևհրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելով՝ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է սանձազերծել՝ պատերազմիմարտահրավեր նետելով հայկական կողմին: «Բարգավաճ Հայաստանը», խստորեն դատապարտելով ագրեսորիքաղաքականությունը, որն այդ երկրի պետական քաղաքականությունն է, կոչ է անում միջազգային հանրությանը,մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ուհասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որաննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է»,- նշված է ԲՀԿ հայտարարության մեջ:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը, իշխանություններին, զինված ուժերին` վերահաստատելով, որ ողջ հայ ժողովուրդը, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը, ֆիզիկապես և բարոյապես սատար է կանգնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և հերթական անգամ խաղաղություն պարտադրելու արդարացի գործում:
«Ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկայի բոլոր միջոցները, այդ թվում` ռազմական ավիացիան, նախահարձակ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` պատճառելով մարդկային կորուստներ: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն արժանի հակահարված են տվել ադրբեջանական դիվերսիոն գործողություններին և կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում՝ կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- նշված է ՀՀՇ հայտարարության մեջ:
«Հայազն» կուսակցությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ. «Արցախում վերսկսված մարտական գործողությունները կարող են վերաճել լիարժեք և տևական պատերազմի: Հայոց բանակի գործող ստորաբաժանումները պատվով ստանձնեցին առաջին հարվածը և ռազմաճակատի ողջ երկարությամբ շարունակում են դիմակայել թշնամու նոր հարձակումներին:
Ստեղծված պայմաններում մեր սերնդի պարտքն է վերջնական և լիարժեք հաղթանակով պսակել 1994 թ. անավարտ մնացած ազատագրական պատերազմը՝ ամբողջացնելով Հայոց բնական և անվտանգ սահմաններն արևելքում: Ադրբեջան պետության վերջնական սանձահարումը և մնայուն խաղաղության հաստատումը մեզանից պահանջում է ազգային ներուժի ամբողջական հավաքագրում:
Յուրաքանչյուր պատերազմի արդյունքը որոշում է զինվորի կամքն ու նվիրվածությունը: Ուստի, ինչպես և Արցախյան առաջին պատերազմում անչափ կարևոր է Հայոց կանոնավոր բանակին միացող կամավորական խմբերի նշանակությունը:
Անկախ Հայաստանում իշխող վարչախմբի նկատմամբ ունեցած հստակ մերժողական գնահատականներից, «Հայազն» կուսակցությունը կոչ է անում առաջին հերթին իր անդամներին և համակիրներին, ինչպես նաև բոլոր հայրենասեր երիտասարդներին, անհրաժետության դեպքում որպես կամավորականներ միանալ Հայոց բանակի զորամասերին և մասնակից դառնալ Հայրենիքի պաշտպանությանը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն դատապարտում է Ադրբեջանի սանձեզերծած գորողությունները. Հայտարարություն
- ՀԱԿ. Արտաքին ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական և քաղաքացիական դաշտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան