Գվարդիոլա. «Յուրաքանչյուր խաղ մեզ համար եզրափակիչ է»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղից իր ակնկալիքներով:
«Մենք չենք կարող միավորներ կորցնել: Յուրաքանչյուր խաղ մեզ համար եզրափակիչ է: Յուրաքանչյուր խաղ հավասարապես կարևոր է,- հայտարարել է իսպանացի մասնագետն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:- Ներկա պահին ամենակարևորն «Այնտրախտի» հետ հանդիպումն է: Պետք է պատրաստ լինենք:
Նոր մարզիչը միշտ նաև նոր ոգևորություն ու նոր գաղափարներ է նշանակում: Մրցակիցը մեր դեմ շատ ագրեսիվ կգործի, ինչպես և «Մայնցը», «Դարմշտադտը»: Հեշտ խաղ չի սպասվում: Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն»:
Հարկ է նշել, որ Բունդեսլիգայի ավարտից 7 տուր առաջ «Բավարիան» իր գլխավոր մրցակցին՝ Դորտմունդի «Բորուսիային» գերազանցում է 5 միավորով: