«Տոնուս»-ից տուժած բնակիչների գործը դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանների գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի: «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացել է, որ այս ընթացքում իրենց բնակարանների հետ կապված փաստաթղթերը գտնվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրում՝ գրանցման փուլում:
Ըստ բնակիչների՝ շենքն արդեն իսկ բաժանվել է առանձին բնակարանների, և 10 օրվա ընթացքում կսկսի «հիմնական» պայմանագրերի կնքումը: Եվ առաջին իսկ կնքված պայմանագրի հետ զուգահեռ պետք է սկսվի շինարարությունը: Թերթը հիշեցնում է, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող շենքերը գրավադրված են «Արցախբանկ»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են