ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով
ԼՂՀ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ միջնորդների հայտարարությունը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը
- ԼՂՀ տարածքում ազատագրված բնակավայրերի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ
- Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- Ա. Հովհաննիսյան. Խոցված ուղղաթիռն ընկել է Մռավ լեռան արևելքում
- ԱԳՆ խոսնակը՝ շփման գծում լարված իրավիճակի մասին
- Հակառակորդը զինադադարը խախտում է սահմանի ողջ երկայնքով. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան