ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ միջնորդների հայտարարությունը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների հայտարարությունը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասված է. « «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնում ԼՂ հակամարտության գոտում շփման գծում արձանագրված հրադադարի խախտման աննախադեպ ծավալների շուրջ: Մենք խստագույն դատապարտում ենք ուժի կիրառումը և մեր ցավակցությունը հայտնում ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված մարդկային կորուստների համար:
Կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Համանախագահները վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ուղուն այլընտրանք չկա և որ պատերազմը լուծման տարբերակ չէ»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Բալայան. Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
- Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
- Շոյգուն հրատապ բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ՌԴ ԱԳՆ ուսումնասիրում է ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը