Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել և քննարկել է Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով բելառուսական հեռուստաընկերությանը:
«Երկու երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են տեղի ունեցող իրադարձությունները: Ալիևը մանրակրկիտ տեղեկացրել է Լուկաշենկոյին միջադեպի բոլոր հանգամանքները»,-պարբերականի փոխանցմամբ՝ նշել է բելառուսական հեռուստաընկերությունը:
Ըստ սկզբնաղբյուրի՝ Լուկաշենկոն իր անհանգստությունն է հայտնել իրավիճակի սրացման առնչությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Ուորլիք. Երկուշաբթի համանախագահները կհանդիպեն Վիեննայում
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Պատերազմը ԼՂ հակամատության լուծման տարբերակ չէ
- Ռազմական էսկալացիան ԼՂ-ում պետք է դադարեցվի. Լիտվայի ԱԳՆ
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը
- ԼՂՀ նախագահը հանձնարարել է ապահովել Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ
- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ