Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը կոչ է անում դադարեցնել մարտերն ու կայունացնել իրավիճակը
«Խորապես մտահոգ ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման կապակցությամբ։ Կողմերը պետք է դադարեցնեն կրակն ու կայունացնեն իրավիճակը», - «Թվիթեր» միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
Վերջինս միացել է միջազգային առաջնորդերին, ովքեր ավելի վաղ դատապարտել էին Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 1994 թ-ի հրադադարի աննախադեպ խախտումը։
«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադրությամբ։ Կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցային սեղանի շուրջ», - «Թվիթեր» սոցիալական կայքում գրել է, իր հերթին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը ։
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Երևանում Ազգային անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ ակնարկել էր ադրբեջանական աննախադեպ հարձակմանն ի պատասխան պաշտպանվելու պատասխանատվություն (Responsibility to Protect) դոկտրինը որպես իրավական հիմք կիրառելու հնարավորության մասին։
«Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», - հայտարարել էր նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան