ՊՆ խոսնակ. Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:
Հարակից հրապարակումներ`
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Բալայան. Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
- ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ
- Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
- Շոյգուն հրատապ բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
- Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով. ՀՀ ԱԳՆ
- ԼՂՀ նախագահը հանձնարարել է ապահովել Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- Փորձագետ. Հակառակորդի նախապես պլանավորված գործողությունը տապալվել է
- ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի. ՀՀ վարչապետ
- ԼՂՀ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
- Ա. Հովհաննիսյան. Խոցված ուղղաթիռն ընկել է Մռավ լեռան արևելքում
- Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան