Նախագահը Վաշինգտոնում խոսել է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների ապակառուցողական գործողությունների մասին
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Հայաստանն ակտիվ ներգրավված է նաև միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ և ընդունելով համապատասխան ազգային ծրագիր: Մեր այս հետևողական մոտեցումը լինելու է շարունակական և անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին:
Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների և մոտեցումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը»,-իր ելույթում նշել է նախագահ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան