Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ Նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող: Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ 2014թ. սեպտեմբերին կայացած եռակողմ հանդիպումը, ըստ Նախագահ Սարգսյանի, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածության օրինակներից մեկն է:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում Նախագահը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթաժողովին
- Նախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ
- Նախագահը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան
- Սերժ Սարգսյան. Տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահ. Մեր հարևանները փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը
- Նախագահը` Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում
- Նախագահ Սարգսյանն այցելել է Մասաչուսեթս նահանգի Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ»
- Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին