Պալմիրայում զանգվածային գերեզմանոցում հայտնաբերվել է 45 մարմին
Սիրիական իշխանությունները Պալմիրայում զանգվածային գերեզմանոցում հայտնաբերել են 45 մարմին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Զանգվածային գերեզմանոցը գտնվել է քաղաքի հյուսիս-արևելքում: Հաղորդվում է, որ այնտեղ թաղված են խաղաղ բնակիչներ և սիրիական բանակի զինծառայողներ:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: