ՖԻԴԵ-ի նախագահի հատուկ հրավերով Լպուտյանը հանդես է եկել զեկույցով
Մոսկվայում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի 2016 թ. առաջին եռամսյակի նախագահական խոհրդի նիստը: Բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, ով ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունը ուրախ է թե Հավակնորդների մրցաշարը, թե ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստն իրենց երկրում անցկացնելու առիթով:
Մասնակիցներին այնուհետև ողջունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
ՖԻԴԵ-ի նախագահի հատուկ հրավերով Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի Նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում հանդես է եկել «Շախմատի հեռավար ուսուցում» թեմայի վերաբերյալ զեկույցով:
ՖԻԴԵ-ի նախագահության խորհրդի նիստում որոշվել են մի շարք կարևորագույն մրցաշարերի անցկացման վայրերը և հաստատվել հանձնաժողովների կողմից առաջարկված մարզիկների կոչումները: