Ֆերդինանդ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր
Սամսուն քաղքում շարունակվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին: Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր: Հայ ձյուդոյիստը նախ առավելության է հասել սերբ Մարկո Վուկիչևիչի նկատմամբ, այնուհետև հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գժակովային, սակայն քառորդ եզրափակչում զիջել է կորեացի Լիմհան Քիմին և շարունակել է պայքարը սփոփիչ գոտեմարտերում, որտեղ առաջվելության է հասել ռուսաստանցի Անզաուր Արդանովի և Յակուբ Շամիլովի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Այսօր մրցագորգ դուրս կգան 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը և 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: