Համերգ` նվիրված անվանի կոմպոզիտորների հոբելյաններին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի կունենա համերգ` նվիրված անվանի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի 95-ամյա, Խաչատուր Ավետիսյանի, Գրիգոր Հախինյանի, Հրաչյա Մուրադյանի 90-ամյա, Էմին Արիստակեսյանի 80-ամյա հոբելյաններին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Համերգին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը, Ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթի դափնեկիր, կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյան, խմբավար` Կարո Ալեքսանյան, երաժշտական մասի ղեկավար` Գեղամ Հարությունյան) և դաշնակահար Մարգարիտա Արիստակեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում