Հունվար-փետրվարին Հայաստանին տրամադրվել է 1 940.0 հազ. դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 178.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 956.8 մլն. դրամ կամ 1 940.0 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 27.8%-ը կազմել են մանածագործական իրերը, 17.8%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 17.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 11.3%` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 11.4%-ը` մնացած ապրանքները:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2016թ-ի հունվար-փետրվարին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 22%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 41.4%-ը՝ Եվրամիության երկրներին, 7.61%-ը՝ Միացյալ Թագավորությանը, 15.6%-ը՝ Իտալիային, 17.3%-ը՝ Չինաստանին: