Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության հայտարարությունը
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը տարածել է հայտարարություն, նշելով, որ անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել տարածքային բոլոր ստորաբաժանումների անդամների ստույգ քանակը:
Հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին.
- հաշվի առնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել անդամների ստույգ քանակը և բերել բարձր մարտական պատրաստականության,
- պարբերաբար կապ հաստատել և զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5,
- պատրաստ լինել առաջին իսկ կանչով և հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ»: