Աղվան Վարդանյան. Շատ ոգևորված եմ քաղհասարակության ներկայացուցիչների կոնստրուկտիվ մոտեցումներից. «168 Ժամ»
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ «168 Ժամ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱղվանՎարդանյանի հետ:
-Լայն քննարկումներ են ծավալվել, կարծես՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, բայց ո՞ր դեպքում կարելի է համարել, որ կոնսոլիդացիա կա:
-Հիմա կարծես թե բոլոր հնարավոր քննարկումների հարթակները կան: Իշխանություն+ընդդիմություն+քաղհասարակություն երկրորդ քննարկումը կայացավ: Ես անկեղծ ասեմ՝ շատ ոգևորված եմ քաղհասարակության ներկայացուցիչների կոնստրուկտիվ մոտեցումներից, որ խորանում են հարցերի մեջ, փորձում են տեսնել, թե ինչ բացեր են մնում: Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ, որ փոխզիջումներ և տեսակետների մերձեցում կլինի: Կապրենք՝ կտեսնենք:
-ՀՀԿ-ն հայտարարեց քաղաքական դպրոց ստեղծելու մասին: Չե՞ք կարծում, որ սա ավելի «կհանրապետականացնի» մեր հասարակությունը, արդեն շատ դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներ ՀՀԿ բանակում են:
-Քաղաքական կուսակցություն է, իր խնդիրն է, իր իրավունքն է: Եկեք տարբեր հարցեր չխառնենք իրար: Դաշնակցության մեջ էլ պարբերաբար այս խնդիրն արծարծվել է, մենք ուզեցել ենք կուսակցական դպրոց հիմնել, փոքրիկ մոդելներ ունեցել ենք, փորձել ենք մարդկանց նաև այս դաստիարակությունը տալ, դպրոց, որտեղ մարդիկ քաղաքականություն կսովորեն տեսակետներ կձևավորեն: Նման ուղղությամբ մենք միշտ էլ աշխատանքներ տարել ենք: Այս առումով տվյալ կուսակցության որոշելիքն է, բազմաթիվ նորմալ երկրներում կուսակցություններն ունեն նման հասարակություն: Իրենց գործն է, իրենց որոշելիքն է:
Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: