Հայ դատի հանձնախումբ. Ամերիկյան ընդունելությունները խրախուսեցին Ալիևի ռազմատենչությունը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի ջերմ ընդունելությունից ընդամենը մի քանի ժամ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակումներ է իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:
«ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Ալիևի հետ հանդիպման ընթացքում, աճող տարածաշրջանային ագրեսիայի և ներքին ճնշումների քաղաքականությունը կշտամբելու փոխարեն, բացահայտորեն խրախուսեց նրա ռազմատենչությունը՝ խախտելով Ամերիկայի ջանքերն՝ ուղղված խաղաղության պահպանմանն ու բանակցությունների շուրջ ընդհանուր հայտարարի հասնելուն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ալիևին ուղղված իր հրապարակային խոսքում, ցավոք, ոչ մի հիշատակում չարեց Ալիևի սպառնալիքների և բռնությունների կամ այլախոհության ներքին ճնշումների վերաբերյալ Ամերիկայի մտահոգության մասին: Նաև չհիշատակվեցին ամերիկացի կոնգրեսականների խաղաղության միտված առաջարկները, որոնք պետքարտուղարությունը հրապարակայնորեն ընդունել էր», - ասված է Հայ դատի հայտարարության մեջ։
Նշվում է, թե Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի ադրբեջանական ագրեսիայի դեմ դուրս գալու թերացումը փաստացի Ալիևին ազատությունտվեցին Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան