Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
Մարտունու շրջանից Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել 12-ամյա Վարդան Անդրեասյանը աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և 11-ամյա Գևորգ Գրիգորյանը աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
Արցախի առողջապահության նախարարությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ «Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:
Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվուն են վերակենդացման բաժանմունքում:
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Հարակից հրապարակումներ`
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանական բանակը կորցրել է նաև ԱԹՍ և տանկ
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդը երկու ելք ունի
- Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան