STRATFOR 2016. Ադրբեջանը գնալու է ռազմական էսկալացիայի տնտեսական դժվարությունները թաքցնելու նպատակով
Աշխարհաքաղաքական վերլուծություններ իրականացնող STRATFOR հետախուզական գործակալությունը հրապարակել է 2016թ-ի երկրորդ եռամսյակում սպասվելիք աշխարհաքաղաքական գործընթացների շարժընթացի կանխատեսումը:
Ըստ զեկույցի՝ Վրաստանը առաջիկա երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ կփորձի տնտեսական կապեր կառուցել՝ միաժամանակ ձգտելով ՆԱՏՕ-ից ավելի մեծ խոստումներ ստանալ Վարշավյան գագաթաժողովի նախօրեին, ինչը չի հաջողվի և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացն էլ ավելի կհեռանա վերջնանպատակից:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, փորձելով թաքցնել սեփական երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարին կացությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի հետ սահմանում կգնա ռազմական էսկալացիայի:
Այդուհանդերձ, ըստ STRATFOR-ի, լայնամասշտաբ ռազմական գործողություններ դժվար, թե սկսվեն, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն ազդել երկու երկրների միջև ընթացող բանակցությունների վրա իրենց հեղինակավոր դաշնակիցների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան