
«Հարկային օրենսգրքի» նախագիծը շարունակում է հույժ գաղտնի պահվել հանրությունից. ՀԺ
Չնայած կառավարությունն իր անցած նիստում հավանության արժանացրեց ՀՀ «Հարկային օրենսգրքի» նախագիծը, այն շարունակում է հույժ գաղտնի պահվել հանրությունից: Այն կհրապարակվի միայն Ազգային ժողով հասցնելուց հետո: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Նշենք, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին շահագրգիռ գերատեսչություններին և հասարակական կազմակերպություններին ներկայացվեց մի կիսատ-պռատ փաստաթուղթ, որի շուրջ էլ անց էին կացվում քննարկումները: Սակայն շուտով պարզվեց, որ այդ իբր նախագծին զուգահեռ օրենսգրքի մշակողները պատրաստում են դրանից խիստ տարբերվող նախագիծ: Կառավարության այսպիսի պարզունակ շուստրիությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում, որ նախագիծն իր մեջ պարունակելու է այն բոլոր արատները, որոնք կան այսօր գործող հարկային օրենսդրությունում, և «Հարկային օրենսգրքի» ընդունումից հետո էլ էական ոչինչ չի փոխվի մեր գործարար միջավայրում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան