ՊՆ մամուլի խոսնակն ադրբեջանական խոցված ուղղաթիռի լուսանկար է հրապարակել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսյբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական խոցված ուղղաթիռի լուսանկար:
ԼՂՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ:
Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Տեսանյութը՝ ԼՂՀ ՊՆ-ի:
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք. ՀՀ նախագահ
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է թշնամու՝ զորքերի չեզոք գոտում լինելու փաստեր
- Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով
- ԼՂՀ տարածքում ազատագրված բնակավայրերի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ
- ԼՂՀ նախագահը հանձնարարել է ապահովել Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
- Ա. Հովհաննիսյան. Խոցված ուղղաթիռն ընկել է Մռավ լեռան արևելքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին