«Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում». ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել հայաստանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության ռազմական տեղեկատվության բաժնին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Մասնավորապես` Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ», - հայտնել է մամուլի քարտուղարը:
Վ. Զայնետդինովը գործակալության հետ զրույցում նաև ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում: «Ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմիգործողությունները այս դեպքում բերում են հակամարտության և իրավիճակի սրման», - ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:
Նա նաև նշել է, որ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան