ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունն ու վերականգնել ԼՂ հրադադարի ռեժիմը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված։
«Ես զարհուրած և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների թեժացման պատճառով։ Եվրոպայի խորհուրդը կոչ է անում երկու կողմերին՝ դադարեցնել այս ամբողջովին անհարկի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չի տանում, բացի հետագա բռնությունների և կյանքերի կորստի՝ այդ թվում և քաղաքացիական։
Ես կոչ եմ անում կողմերին պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքը և վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերսկսել խաղաղ բանակցությունները։ Սա մարդասիրական հրամայական է»,-ասվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին