Ռազմական էսկալացիան ԼՂ-ում պետք է դադարեցվի. Լիտվայի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական էսկալացիան պետք է դադարեցվի: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչուսը:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է հետևեն ռազմադադարի մասին համաձայնագրի պահանջներին», -գրել է նա:
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանական բանակը կորցրել է նաև ԱԹՍ և տանկ
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդը երկու ելք ունի
- Հակառակորդը զինադադարը խախտում է սահմանի ողջ երկայնքով. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան